12 հունիսի 2008 - 19:50 AMT
Կոսովո է մեկնել հայ խաղաղապահների 9-րդ հերթափոխը
Հունիսի 11-ին Եր-ան վերադարձավ «Կոսովոյի ուժերի» գործողությունների շրջանակներում ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադից 2007թ. դեկտեմբերի 5-ին Կոսովո գործուղված ՀՀ ԶՈՒ զորախմբի 8-րդ հերթափոխը, որին, ս.թ. հունիսի 12-ին փոխարինելու մեկնեց 9-րդ հերթափոխը` արդեն վաշտի կազմով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Ներկա դրությամբ հայ զինվորականները մասնակցում են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից: Կոսովոյում հայ խաղաղապահների քանակությունը կազմում է 34 մարդ: Կոսովո ծրագրվում է հավելյալ հրաձգային վաշտ ուղարկել: