7 նոյեմբերի 2018 - 15:22 AMT
ՌԴ-ն խիստ հսկողություն է սահմանել ՀՀ-ից ներմուծվող ձկան և ձկնկիթի համար

Ռուսաստանը խիստ հսկողություն է սահմանել ՀՀ-ից ներմուծվող ձկան և ձկնկիթի համար: Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» տարածած հայտարարության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» կսահմանափակի կենդանաբանական արտադրանքի ներմուծումը Հայաստանի և Ղազախստանի մի շարք ձեռնարկություններից: «Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնում է, որ «Ռոսսելխոզնադզորին» ենթակա լաբորատորիաները ՀՀ և Ղազախստանի ձեռնարկությունների արտադրանքում անհամապատասխանություն են հայտնաբերել ՌԴ և ԵՏՄ նորմերին և պահանջներին»,-ասվում է հայտարարությամն մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» խստացված լաբորատոր հսկողություն է սահմանել Հայաստանի ձկնաբուծական ձեռնարկություններից ներկրվող արտադրանքի համար:

Խոսքը հայկական հեևտյալ ընկերությունների մասին է. «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի, որի արտադրած ձկնամթերքում հայտնաբերվել են արգելված ու վնասակար նյութերի մնացորդներ, «Ֆիշարթի», որի արտահանած ձկնկիթում խմորիչներ են հայտնաբերվել և «Խայծ Իշխանի», որի արտահանած ձկնկիթում ևս խմորիչներ կան: