7 նոյեմբերի 2018 - 14:38 AMT
Թորոսյան. 2018-ի 6 ամսում առողջապահության ոլորտն աճել է 30%-ով

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ոլոտում 2018 թվականի առաջին 6 ամսում գրանցվել է 30% աճ՝ ստվերի կրճատման հաշվին։

Նախարարը նշել է, որ փոխվել է բժշկական կենտրոններին տրվող պետպատվերի տրամաբանությունը. այժմ որքան շատ շրջանառություն ցույց տա ԲԿ-ն, այնքան ավելի շատ պետպատվեր կստանա։

Ըստ Թորոսյանի, սա կխրախուսի, որ ԲԿ-ները չթաքցնեն իրենց շրջանառությունը։

«Կան հիվանդանոցներ, որտեղ վարչարարության շնորհիվ շրջանառությունն աճել է 100%-ով, օրինակ՝ ամսական շրջանառությունը եղել է 100 մլն դրամ, այժմ դարձել է 200 մլն դրամ, միևնույն ժամանակ, սակայն, պացիենտների թիվը նույնն է մնացել», - ասել է նախարարը։