7 նոյեմբերի 2018 - 16:02 AMT
ՊՆ մեքենա է վթարվել. Կան զոհեր

Գորիսում պաշտպանության նախարարության ավտոմքենա է վթարի ենթարկվել: Կան զոհեր:

Ըստ նախնական տվյալների 4 զինծառայող է մահացել:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհվածների անունները.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ

2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ

3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ

4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

«Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,-ասվում է Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: