7 նոյեմբերի 2018 - 17:36 AMT
Աջ ղեկով մեքենա պատվիրածներին կարող են թույլատրել ներմուծումը՝ 1 տարում ձախի փոխելու պայմանով

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աջ ղեկով մեքենաներ պատվիրած ու դրանք ՀՀ ներմուծել չկարողացող մարդկանց համար առաջարկ է ներկայացնելու, համաձայն որի, մեքենաների ներմուծումը կթույլատրվի՝ 1 տարում ղեկը աջ փոխելու պայմանով։

PanARMENIAN.Net-ին նախարարությունից հայտնեցին, որ առաջարկը վերաբերում է միայն մեքենաներն արդեն պատվիրած ու դրանք ներմուծելու և մաքսազերծելու անհնարինության խնդրի հետ բախված անձանց, այսինքն՝ մնացածների համար աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը չի վերանալու։

Ղեկի տեղափոխումից հետո և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք պետք է հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում։