8 նոյեմբերի 2018 - 10:01 AMT
81,2 մլն դրամ՝ ՀՀ-ում սփյուռքահայերի ստարտափերին

ՀՀ կառավարությունը մտադիր է 81,2 մլն դրամ հատկացնել Սփյուռքի նախարարության «Ներուժ» ծրագրի շրջանակում 10 նորարարական բիզնես-նախագծի ֆինանսավորմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Ծրագրի նպատակն է ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի հնարավորությունները սփյուռքահայ երիտասարդ ձեռներեցներին, աջակցել նրանց ձեռներեցական գործունեությանը Հայաստանում և Արցախում:

Յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի մինչև 15 մլն դրամով: Ձեռնարկությունները գործունեություն են ծավալելու ինովացիոն, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում: