8 նոյեմբերի 2018 - 14:55 AMT
Կրակոցներ՝ Կալիֆորնիայի բարերից մեկում. 12 զոհ կա

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տաուզանդ Օքս քաղաքի բարում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը ոստիկանների վրա հղումով, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Borderline Bar & Grill հաստատությունում: Ոստիկաններից մեկն ասել է, որ առնվազն 30 կրակոց է հնչել և այցելուներից կան զոհեր:

Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 11-ի, չհաշված կրակողին և ոստիկանության շերիֆին, որոնք նույնպես մահացել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բազմաթիվ են նաև վիրավորները:

Իշխանությունները խնդրում են քաղաքացիներին խուսափել այդ շրջան այցելելուց, գրում է Vesti.ru-ն:

Borderline-ը թեմատիկ բար է, որտեղ կենդանի երաժշտության համերգներ են անցնում: Ըստ հաստատության կայքի, նոյեմբերի 7-ին միջոցառում էր նախատեսված տեղի քոլեջի ուսանողների համար: