9 նոյեմբերի 2018 - 14:19 AMT
«Կոմերսանտ». Ինչ տարբերություն՝ ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որից կյանքում որևէ բան կախված չէ

Ռուսաստանյան «Կոմերսանտն» ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի, կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ զարգացումների մասին:

Հեղինակ Անդրեյ Կոլեսնիկովը պատմել է, որ անդամ երկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հավաքից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշացել է, նույնսիկ մտածում էին, որ նա այդպես էլ չի գա:

Նշվում է, որ Ղազախստանում սպասում էին նաև ամերիկյան «Տեսլա» ընկերության տնօրեն Իլոն Մասկին, որի հետ «երկիրը կապում է իր տիեզերագիտության ապագան»:

Անադրադառնալով գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, հեղինակը մասնավորապես գրում է՝ ինչ տարբերություն ով կլինի այդ մարդը:

«Գրողը տանի, ինչ տարբերություն, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, իրականում ոչ մի: Այդ քարտուղարները փոխվում են երեք տարին մեկ, և առ այսօր թե կառույցի կյանքում, և թե առհասարակ կյանքում, որևէ բան կախված չէ նրանից, թե որքան են նրանք աշխատել այդ պոստում, և ամենակարևորը, երբեք որևէ բան կախված չի լինելու», - գրել է հեղինակը՝ հավելելով, որ անդամ երկրների ղեկավարները պետք է հասկանային, որ այս մրցավազքի միակ մրցանակը լինելու է ընդամենտ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուրիշ ոչինչ:

Ընթերցեք նաև՝ «Այսքան թեժ դեռ չէր եղել. ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ»:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ անդամ երկների ղեկավարների մասնակցությամբ: Հավաքի ընթացքում նրանք ընդհանուր հայտարարի չեն եկել և չեն ընտրվել կառույցի գլխավոր քարտուղարը: