9 նոյեմբերի 2018 - 16:21 AMT
Սննդամթերքը հոկտեմբերին 0.5%-ով էժանացել է

2018 թվականի հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գինն էժանացել է 0.5%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում հոկտեմբերին գրանցվել է 0.7%-անոց անկում:

Ալկոհոլային խմիչքները, ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 0.1%-ով, հագուստն և կոշկեղենը՝ 10.4%-ով:

Բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները նույնպես թանկացել են 0.4%-ով: