9 նոյեմբերի 2018 - 17:21 AMT
Նատալիա Օրեյրոն համերգ կտա Հայաստանում

Հայտնի արգենտինացի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգ կտա Հայաստանում: Համերգը տեղի կունենա Unforgettable tour նոր համերգային շրջագայության շրջանակում ապրիլի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Օրեյրոն իր երաժիշտների և պարողների հետ միասին հանդես կգա 2-ժամյա շոու ծրագրով: Համերգի շրջանակում երգչուհին կկատարի նաև նոր երգեր:

Նատալիա Օրեյրոն հայտնի է Միլագրոսի դերակատարմամբ «Վայրի հրեշտակը» սերիալում: 2011-ի սեպտեմբերի 9-ին հայտարարվեց, որ Օրեյրոն բարի կամքի դեսպան է դարձել Լա Պլատա տարածաշրջանում, այսինքն Արգենտինայում և Ուրուգվայում: