10 նոյեմբերի 2018 - 10:30 AMT
Թակարդն ընկած արջին փրկել են Կենդանաբանական այգու և FPWC-ի մասնագետները

Կարբիի ձորում արջը հայտնվել էր մարդկանց լարած նենգ թակարդում:Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) FPWC) աշխատակիցները փրկել են գորշ արջին:

Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, ր, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում:

Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:

Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել: Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան: