12 նոյեմբերի 2018 - 17:33 AMT
Հայաստանցի սամբիստները 2 արծաթ և 1 բրոնզ են նվաճել ԱԱ-ներում

Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալ:

Փոխչեմպիոնի պատվին արժանացել է Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին` Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձel 1 բրոնզե մեդալակիր: Նա երրորդն էր ճանաչվել նաև Եվրոպայի 2018-ի առաջնությունում:

Զուգահեռաբար անցկացվել է նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) արժանացել է արծաթե մեդալի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: