16 հունիսի 2008 - 14:51 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Բրյուսելում կհանդիպի Եվրամիության եւ Բելգիայի ղեկավարության հետ
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, ուր հանդիպումներ կունենա Եվրոպական Միության եւ Բելգիայի ղեկավարության հետ: Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական Միության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքակության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ:
Է.Նալաբանդյանը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի եւ իր պաշտոնակից` արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ: Բրյուսելում գտնվելու ընթացքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ համաեվրոպական եւ բելգիական հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: