96 տարեկանում մահացել է ամերիկացի գրող Սթեն Լին, որը Սարդ մարդու, Հալքի և Իքս մարդկանց մասին հայտնի կոմիքսների հեղինակն է: Այդ մասին հայտնել է նրա դուստրը:
Գրողը մահացել է Լոս Անջելեսի բուժկենտրոնում: Լին արդեն մի քանի տարի է տառապում էր լուրջ հիվանդություններով, այդ թվում թոքաբորբ ուներ և տեսողության հետ կապված խնդիրներ, գրում է ՌԻԱ Նովոստին TMZ-ի վրա հղումով:
Սթեն Լին ամերիկացի գրող է, խմբագիր ու բազում կոմիքսների հեղինակ: 1994-2018թթ. գրողը նկարահանվել է ինքն իր դերում Marvel ստուդիայի ֆիլմերում: Բացի այդ, նա եղել է «Կապիտան Ամերիկա», «Իքս մարդիկ», «Սարդ մարդը» և բազում այլ ֆիլմերի պրոդյուսեր: