13 նոյեմբերի 2018 - 12:18 AMT
Որքան կտևի դպրոցների ձմեռային արձակուրդը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը, հայտնում է ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կտևեն 2018 թվականի դեկտեմբերի 24-ից 2019 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018 թվականի դեկտեմբերի 24-ից և կավարտվեն 2019 թվականի հուվարի 6-ին: