13 նոյեմբերի 2018 - 13:34 AMT
Լարսում ժամանակավոր դադարեցվել է բեռնատարների մուտքը Վրաստան

Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ Պատճառը մերկասառույցն է, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում ենք, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են»,-ասվում է գրառման մեջ։

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: