13 նոյեմբերի 2018 - 14:10 AMT
Տիգրան Ավինյանն արտահերթին «Իմ քայլից» կառաջադրվի Արաբկիրում, Աջափնյակում, Դավթաշենում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից կառաջադրվի Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում:

Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գլխավորելու է Ավինյանի նախընտրական շտաբը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբեր 7-ը: