ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման հարցերում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպմանը:
Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները:
Պաոլա Սևերինոն նշել է, որ, 2018-ի հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքները հաշվի առնելով, ԵԱՀԿ-ն և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ին բարեփոխումների, մասնավորապես, հակակոռուպցիոն լայնածավալ միջոցառումների իրականացման հարցերում:
2018 թվականի առաջին կիսամյակում բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 19,2 մլրդ դրամ, կամ մոտ 3 անգամ ավելի քան 2017-ի առաջին կիսամյակում՝ 4,9 մլրդ դրամ: