13 նոյեմբերի 2018 - 18:02 AMT
«Ժառանգությունը» չի մասնակցի արտահերթին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձևավորելու դրույթը չի կատարվել։

Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարել նաև «Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», Արամ Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միությունը», Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը»: