13 նոյեմբերի 2018 - 18:45 AMT
Շարմազանով. Ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, թող ձայն տան ՀՀԿ-ին

ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նրանք «ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին» դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ավելի վաղ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակներում, ապա պետք է քվեախցում իր ձայնը տա ՀՀԿ-ին:

Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

Ընթեցեք նաև՝ «Աշոտյան. Եթե ես ու Նիկոլի սելֆիի ձողիկը առաջադրվենք նույն տարածքում, այն կհաղթի»: