«Երկիր ծիրանի» կուսակցությունը հատարարություն է տարածել, որտեղ դատապարտել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ կոչելով դրանք «կեղծ նախաձեռնություն»:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման և հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո», - նշված է հայտարարության մեջ:
Կուսակցությունը «շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը»:
Դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: