14 նոյեմբերի 2018 - 18:38 AMT
ՀՅԴ-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հայտնի է

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համամասնական և տարածքային ցուցակները:

Ցուցակի առաջին տասնյակում են Արմեն Ռուսամյանը, Արսեն Համբարձումյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արծվիկ Մինասյանը, Նունե Պետրոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սուրեն Մանուկյանը:

Ավելի վաղ նախընտրական ցուցակներ են հրապարակել «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», «Իմ քայլը»:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: