15 նոյեմբերի 2018 - 10:19 AMT
ԶԼՄ. Մխիթարյանը եվրոպական ֆուտբոլի աստղերի 100-յակում է

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի խոշորագույն լիգաների 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, ըստ SkySport-ի: Մխիթարյանը ցուցակում 72-ն է:

Նշվում է, որ Պրեմիեր լիգայի 525 րոպեի ընթացքում Մխիթարյանը 2 գոլի հեղինակ է դարձել և 1 գոլային փոխանցում կատարել: Նրան նաև բարձր են գնահատել խաղում հնարավորություններ և հետաքրքիր պահեր ստեղծելու համար:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է ներկայացրել լոնդոնյան ակումբի նոր մարզչի՝ Ունան Էմերիի աշխատանքի մասին:«Չեմ ասի, թե շատ բան է փոխվել «Արսենալում» Վենգերի հեռանալուց հետո: Միայն մարզիչն է փոխվել: Փաստացի նա հեշտությամբ փոխեց «Արսենալի» ֆուտբոլի մշակույթը»,-ասել էր Մխիթարյանը: