14 նոյեմբերի 2018 - 18:46 AMT
«Սասնա ծռերը» ընտրության կգնան 33 թեկնածուով. Անունները հայտնի են

«Սասնա ծռերը» հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին 33 թեկնածուի անունը:

Ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը: Տասնյակում են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը, Հերմինե Մկրտչյանը, Գևորգ Սաֆարյան, Արա Կոմշույանը, Պետրոս Մակեյանը, Կառա Չոբանյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Պապիկյանը:

Ավելի վաղ նախընտրական ցուցակներ են հրապարակել «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», «Իմ քայլը»:

ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: