15 նոյեմբերի 2018 - 13:05 AMT
Նոյեմբերի 18-ի գիշերը 2-3 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում`նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝ նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, 18-20-ը սպասվում է առանցտեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: