17 հունիսի 2008 - 16:08 AMT
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին երկու երկրների պաշտպանական ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձան նաեւ հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական համագործակցության, երկկողմ ռազմական համագործակցության խնդիրներ: