15 նոյեմբերի 2018 - 16:52 AMT
Պուտինին Սինգապուրում ստիպել են մետաղաորսիչով անցնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սինգապուրում, որտեղ նա մասնակցում է ԱՍԵԱՆ գագաթնաժողովին, ստիպել են մետաղաորսիչով անցնել, ինչը հակասում է ընդունված կարգին: Դա տեղի է ունեցել Suntec Convention and Exhibition Centre-ում:

Պուտինը Սինգապուր է ժամանել նոյեմբերի 13-ին երկու գագաթնաժողովի մասնակցելու նպատակով՝ ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) և Արևելյան Ասիայի պետությունների գագաթնաժողովին:

Սովորաբար պետությունների ղեկավարներն անցնում են մետաղաորսիչի կողքով՝ ստուգման չենթարկվելով: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտի» թղթակիցը:

Պուտինի անցնելուց սարքը գործել է, սակայն դրան ուշադրություն չի դարձվել:

Սինգապուր ժամանելու օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպոմ ունենար Սինգապորւրի վարչապետ Լի Սյան Լունի հետ, սակայն վերջինս չեղարկել էր հանդիպումը Պուտինի ուշացման պատճառով: Արդյունքում հանդիպումը տեղիա է ունեցել հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին: