15 նոյեմբերի 2018 - 17:26 AMT
«Իմ քայլը» դաշինքի կարգախոսը դեռ որոշված չէ

«Իմ քայլը» դաշինքը դեռևս չի որոշել՝ ինչ կարգախոսով է մասնակցելու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը:

«Կարգախոսի հարցը քննարկումների փուլում է», - ասաց Կոստանյանը:

Ավելի վաղ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, դաշիքնի նախընտրական ցուցակում ընդգրկված Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ ընտրապայքարի մեջ են մտնելու «Նիկոլ վարչապետ» կարգախոսով: