15 նոյեմբերի 2018 - 18:04 AMT
Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ՝ խափանման միջոցն քննելու

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Օրինական ուժ է ստացել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղարկվել է Վերքննիչ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը նորից քննելու համար:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ մտադիր են դիմել Եվրոպական դատարան:

Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության վկայի կարգավիճակում։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը:

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:

ՀՀ գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափան միջոց չկիրառելու պահանջով: