17 հունիսի 2008 - 18:58 AMT
ԵՄ եւս երեք երկիր պաշտպանել են Հայաստանի, Ադբեջանի եւ Վրաստանի հետ մերձենալու նախաձեռնությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է լեհ-շվեդական նախաձեռնությունը` «Արեւելյան գործընկերություն»: «Ես կարծում եմ, որ մեզ բոլորիս օգտակար կլինի, եթե մենք Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ավելի սերտ կհամագործակցենք մեր արեւելյան հարեւանների հետ: Ուրբաթ ես դիմելու եմ ԵՄ հանձնաժողով հստակ առաջարկություններ անելով, որպեսզի նախաձեռնությունը չմնա միայն վերնագրերի տեսքով»,- ասել է Մերկելը, ելույթ ունենալով Գդանսկում լեհ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսին:

Լեհաստանի կառավարության ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Բեռլինն ու Վարշավան աշխատում են Ուկրաինայի համար եվրոպական հեռանկարի ուղղությամբ, հաղորդում է Deutsche welle-ն:

Գերմանիայից բացի, այս նախաձեռնությունը պաշտպանել են Լյուքսեմբուրգն ու Դանիան:

Մայիսի վերջում Լեհաստանն ու Շվեդիան ընդհանուր նախաձեռնություն են ներկայացրել` «Արեւելյան գործընկերություն», որը նախատեսում է ԵՄ-ի գործընկերության խորացումը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ: