19 նոյեմբերի 2018 - 10:48 AMT
Լարսը բաց է. Ռուսական կողմում 445 բեռնատար է կուտակվել

Նոյեմբերի 19-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա: