19 նոյեմբերի 2018 - 15:28 AMT
Միրզոյան. «Խոպանչիներին հարկելու» նախաձեռնության դեպքը աղավաղվել է ու սխալ մեկնաբանվել

Կառավարության նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանն, ասել է, որ առանց հանրային համաձայնության Հայաստանում հարկային բեռը չի կարող ավելանալ:

«Գաղափարն աղավաղվել է և սխալ է մեկնաբանվել: Խոսքը բոլոր ֆիզիկական անձանց եկամուտները հայտարարագրելու գաղափարի մասին է, նախ պետք է հասկանանք Հայաստանը որքանով է պատրաստ սրան: Եթե այս գաղափարը կյանքի կոչվի էլ, ապա պետք է բացառվի կրկնակի հարկումը՝ չի կարող պատահել այնպես, որ ՀՀ քաղաքացին մի երկրում, որտեղ աշխատում է հարկվի, և Հայաստանում նրա եկամուտը նույնպես հարկվի», - ասել է Միրզոյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ: