19 նոյեմբերի 2018 - 16:37 AMT
Քաղաքապետ. Երևանում նոր աղբավայրի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մայրաքաղաքի նոր աղբավայրի կառուցման ծրագիրն «այս պահին իրականացվում է»:

Ըստ քաղաքապետի, ծրագիրն իրականացվում եվրոպական բանկերից մեկի հետ համատեղ:

Մարությանն անդրադարձել է նաև աղբի վերամշկման գործարան հիմնելուն. նա նշել է, որ կան մի շարք առաջարկներ, որոնք քաղաքապետարանը դիտարկում է:

Այժմ Երևանն ունի 2 քաղաքային աղբավայր: