20 նոյեմբերի 2018 - 11:20 AMT
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ ԱԽ համաժողովին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների 6-րդ հանդիպմանը:

Այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ, ասվում է ՀՀ անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում: