21 նոյեմբերի 2018 - 10:29 AMT
ՀՀ քաղաքացին «Շերեմետևոյում» ընկել է ինքնաթիռի անիվների տակ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթը կատարող Boeing 737-800 ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է մի տղամարդու՝ մահացու վնասվածքներ հասցնելով նրան: Այդ մասին հայտնել է օդանավակայանի հասարակայանության հետ կապերի տնօրինության տնօրեն Աննա Զախարենկովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը ՀՀ քաղաքացի է, որին Մադրիդից արտաքսել են հայրենիք՝ Մոսկվայում կանգառով: Իսպանիայից Մոսկվա թռչելիս նա դեբոշ է հրահրել ինքնաթիռում: Նա 25 տարեկան էր, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի ուշ պարզվել է, որ զոհը 1993թ. ծնված ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ-ն է, հայտնել է ՌԵՆ ՏՎ-ին:

Թե ինչպես է ուղևորը հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ:

Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան հայտնել է, որ նախաքննչական ստուգում է իրականացվում:

Պատահարի վայրում քննչական խումբ է աշխատում: