21 նոյեմբերի 2018 - 12:26 AMT
GBA-ի լավագույն «Նոր նախագիծ» մրցանակը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։

Մրցանակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կինգործարարներին ներկայացվել է հատուկ ֆինանսական ծառայություն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: