22 նոյեմբերի 2018 - 18:10 AMT
Պիզայի թեք աշտարակն «ուղղվում է»

Փորձագետները պարզել են, որ Պիզայի աշտարակի թեքության անկյունը սկսել է փոքրանալ. վերջին 20 տարում աշտարակն ուղղվել է 4 սանտիմետրով, հայտնում է բրիտանական BBC-ն:

Պիզայի աշտարակը, որը հայտնի է նաև որպես Ընկնող աշտարակ, գտնվում է Իտալիայի համանուն քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին՝ շինարարության ընթացքում:

Ենթադրվում է, որ աշտարակի թեքվելու պատճառներից մեկը ստորերկրյա ջրերն են, որոնք խարխլել են կառույցի հիմքը: