19 հունիսի 2008 - 19:53 AMT
Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» կապահովվի, պնդում է Իլհամ Ալիեւը
«Ադրբեջանը միայն մեկ խնդիր ունի, եւ այն կապված է նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, դեռեւս կարգավորված չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով այսօր խորհրդարանի հատուկ նիստին` նվիրված Ադրբեջանի Միլի Մեջլիսի 90-ամյակին: «Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին բանաձեւ է ընդունվել Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցով, եւ Բաքվի դիրքորոշումն աջակցություն է ստացել: Մեր կողմանկիցներն են Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններ: Չնայած, ցավոք, ոչ մի արդյունք չկա: Միլիոնավոր ադրբեջանցիներ եւ ստիպված վերաբնակիչներ զրկված են տարրական մարդկային իրավունքներից»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապահովվի: Այդ հարցի կարգավորման մեջ մեր զիջումն այն է, որ Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանդիսանում է սպառնալիք ոչ միայն Ադբեջանին, այլեւ ողջ տարածաշրջանին: Ադրբեջանը հասել է հաջողության բոլոր ասպարեզներում, միջազգային իրավունքը մեր կողմից է: Հավատում ենք, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով»,- վստահ է Ադրբեջանի նախագահը. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: