24 նոյեմբերի 2018 - 10:42 AMT
Փաշինյանի երթը մեկնարկել է

Նոյեմբերի 24-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քայլարշավը։

Այն մեկնարկել է Նոր Նորքից, ուղղությունն այժմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան է։

Փաշինյանը խոստացել էր, որ երթն անսովոր է լինելու՝ «ինչպես հեղափոխության օրերին»: «Իրար հետ լավ կքայլենք՝ արժևորելով հեղափոխության այս փուլը և ևս մեկ անգամ ազդարարելով ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։