Բելառուսական 42.tut.by պարբերականը հոդված է հրապարակել Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին՝ ներկայացնելով նաև Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ցանկը:
Ըստ պարբերականի, 10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:
Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:
«Սա առաքված սպառազինության ամենևին էլ ամբողջական ցանկը չէ, որը Բելառուսը վաճառում է Ադրբեջանին: Մինսկը նաև առաքել է 60 միավոր ԶՀՄ-70 և անհայտ քանակի «Սկիֆ» հակատանկային համալիրներ: Բելառուսը նաև Ադրբեջանի համար կազմակերպել է ռազմական նշանակության բելառուսական ավտոմեքենաների՝ ՄԱԶ6317 և ՄԱԶ 5317-ի, հավաքում»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է նաև, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքվող ռազմական պայմանագրերի ծավալները, գործարքների գումարները շատ հաճախ գաղտնի են պահվում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինությունների առաքման և հակաօդային պաշտպանության ոլորտում փոխշավահետ փոխգործակցության զարգացման մասին:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Մեկնաբանելով բելառուսական զենքի նոր խմբաքանակ Ադրբեջանին վաճառելու մասին հայտարարությունը՝ Փաշինյանն ասել է. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործաքրներն ուղղված ընդդեմ ՀՀ ազգային շահերի, և կարծում ենք, որ դրանք խաթարում են ՀԱՊԿ բովանդակությունը․․․ մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք