Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Մոսկվայում 3 ահազանգ է ստացվել հանրային վայրերում պայթուցիկի տեղադրման մասին:
Առաջին անանուն ահազանգը ստացվել է նոյեմբերի 23-ի 18:00-ին: Անհայտ անձը հայտնել է Մեծ թատրոնում պայթյունի սպառնալիքի մասին: Շենքը ստուգել են կինոլոգներն ու ԱԻՆ աշխատակիցները:
Նոյեմբերի լույս 24-ի գիշերը, ժամը մոտ 13:00-ին տարհանվել են Մոսկվայի հյուսիսում գտնվող հյուրանոցի այցելուներն ու աշխատակիցները: «Մոլոդյոժնի» հյուրանոցը նույնպես սպառնացել էին պայթեցնել: Դեպքի վայր են գործուղվըլ արտակարգ իրավիճակների ծառայություններն, գրում է Lenta.ru-ն: Այնուհետև ահազանգ է ստացվել Կիևյան կայարանում տեղադրված ռումբերի մասին: Ուղևորներին տարհանել են, շենքը՝ խուզարկել:
Բոլոր դեպքերում ռումբերի առկայությունը հերքվել է: ԱԻՆ աշխատակիցները կասկածերի իրեր չեն հայտնաբերել:
2017-ի աշնանը Ռուսաստանում շենքերի ականապատման մասին ահազանգերի ալիք բարձրացավ: Մոտ 1 ամիս անանուն ահազանգեր էին ստացվում տեղադրված ռումբերի մասին: Այդ ընթացքում ՌԴ 170 քաղաքից տարհանվել է 1,04 մլն մարդ, ոչ մի դեպքում ահազանգը չի հաստատվել: