24 նոյեմբերի 2018 - 13:10 AMT
Նոյեմբերի 25-29-ը տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում` նոյեմբերի 24-ի ցերեկը սպասվում է անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: