24 նոյեմբերի 2018 - 17:20 AMT
Մայր Աթոռը ընտրությունների բարի ընթացքի համար պատարագ կմատուցի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարածել է հաղորդագրություն, որով հրավիրել է հավատացյալներին ԱԺ ընտրությունների քարոզարշավին ընդառաջ պատարագի։

Նշվում է, որ պատարագը կկայանա եկեղեցիներում նոյեմբերի 25-ին։

Նպատակն է՝ աղոթել «Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար»։

Արտահերթ ԱԺ ընտրությունները ՀՀ-ում կկայանան դեկտեմբերի 9-ին, դրանց մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։