26 նոյեմբերի 2018 - 12:08 AMT
Փաշինյան. Երթևեկության կանոնների խախտման համար 29,000 դրամից ավելի տուգանք չի լինի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը Թալինում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29,000 դրամից ավելի տուգանք չի լինի:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ անհատ տաքսիի վարորդներն ազատվելու են բոլոր տեսակի հարկերից։

«Այսօր մարզում ամեն տաքսիի վարորդ մի ամիս տաքսի քշելու համար վճարում է 8000 դրամ, մենք նրանց այդ 8000 դրամից ազատելու ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: