27 նոյեմբերի 2018 - 13:45 AMT
Luxury Travel. Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է

Ավստրալական Luxury Travel-ը 5 զբոսաշրջային ուղղություն է ընտրել, ուր խորհուրդ է տալիս այցելել 2019-ին: 5 միջազգային երթուղիների առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը:

«Այդ փոքր երկիրը Կովկասի հարավում աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է, դա ամենահին ազգն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այդ երկրում արտադրվում է նաև համաշխարհային ճանաչում ստացած բրենդին, որի արտադրությունը սկսվել է 12-րդ դարից»,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ Հայաստանում ճանապարհորդները կհիանան գրավիչ լեռնային տեսարաններով, ինչպես նաև զարմանալի կրոնական հուշարձաններով՝ քրիստոնեական եկեղեցիներից մինչև հեթանոսական տաճար:

Պարբերականն անդրադառնում է նաև Հայաստանի մայրաքաղաքին: Նշվում է, որ Երևանը հին և ժամանակակից քաղաք է ճարտարապետության հուշարձաններով և կանաչապատ տարածքներով, սրճարաններով և գինետներով:

Հայաստանից բացի 5 նախընտրելի զբոսաշրջային ուղղություններում են ընդգրկվել Եգիպտոսը, Ճապոնիան, Ռուանդան և ավստրալական Քիմբերլին: