Դեկտեմբերի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերն արդեն հրապարակել են իրենց նախընտրական կարգախոսները:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ «Լուսավորիր Հայաստանը»
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ «Հավատարիմ հողին և հային»
«Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»
«Իմ քայլը» դաշինք՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»
«Մենք» դաշինք ՝ «Առաջինը Հայաստանն է»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ «Ճանապարհ դեպի երազանք»
«Օրինաց երկիր» կուսակցություն՝ «Օրինականություն, արդարություն և ապահովություն»
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ «Ապագան Քոնն է»
«Սասնա ծռեր» կուսակցություն՝ «Ժամանակն է»
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ:
Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: