26 նոյեմբերի 2018 - 15:51 AMT
Ինֆորմատիկայի ժամանակակից դասարաններ՝ Գյումրիում և Մայիսյան համայնքում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Գյումրու թիվ 4 և Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցներում բացվել են ինֆորմատիկայի ժամանակակից 2 նոր դասարան։

Դրանք ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են համակարգչային տեխնիկայով:

Բացի այդ, դասարաններում տեղադրվել են ինտերակտիվ գրատախտակներ։