27 նոյեմբերի 2018 - 13:32 AMT
Փաշինյանը՝ Մարգարյանին. Ուզում եմ ձեզ հուսախաբ անել՝ զենքի մատակարարումն ընթանում է բնականոն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նախընտրական հանդիպման ընթացքում պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե «Թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ սպառազինություն չի մտել»:

«Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք, դուք այդ կողմից, մենք այս: Հայաստանին զենքի մատակարումն ընթանում է բնականոն պլանավորված ձևով: Այս առումով ուզում եմ ձեզ հուսախաբ անել», – դիմելով Մարգարյանին ասել է Փաշինյանը:

Նա հորդորել է խոսել այն ամեն մասին, ինչ տեղի է ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինության մատակարարման հետ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, ոև մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել:

«Պատերազմող երկիր ենք, ո՞վ է սրա պատասխանը տալու»,- ասել էր Մարգարյանը։