27 նոյեմբերի 2018 - 13:54 AMT
«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից: Նա «Իմ քայլը» դաշինքից է: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 27-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում:

Արամ Մանուկյանի տեղն ավագանիում կզբաղեցնի «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանը:

Արամ Մանուկյանը հրաժարվվել է մանդատից, քանի որ ստանձնել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: