27 նոյեմբերի 2018 - 14:34 AMT
Ստեփան Գրիգորյանը խոստացել է «լացացնել» Հունան Պողոսյանին

«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ինքը «կլացացնի» ՀՀ Սյունիքի նորանշանական մարզպետ Հունան Պողոսյանին:

«Ես ՀՀ քաղաքացի եմ, կբերեմ նրան ԱԺ ամբիոնի մոտ ու կասեմ՝ դու ո՞ւմ ես վախեցնում՝ ի՞նձ, թե «Սասնա ծռերին»: ՀՀ քաղաքացիներին ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, դադարել է այդ փուլը», - ասել է Գրիգորյանը;

Նա նշել է, որ «Սասնա ծռերը» հակակշիռ կլինեն՝ գործակցելով «Իմ քայլի» հետ»:

«Մենք կաջակցենք մեծամասնությանը, եթե պետք է կքննադատենք, ազնիվ մարդիկ պետք է մտնենք ԱԺ», - ասել է Գրիգորյանը:

Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցությունն արձագանքել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար,«Իմ քայլը» դաշինքի առաջնորդՆիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը նա արել է Արթիկում քարոզարշավի ժամանակ: Կուսակցությունը «տարակուսելի է համարում Փաշինյանի «չշշկռվելու» վերաբերյալ հայտարարությունը:

Ըստ կուսակցության, Փաշինյանը կատարել է «անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»: